Պատարագի ավարտին հայր Զաքարիան խոսեց հավատարմության կարևորության մասին ու շեշտեց՝ ելքը մեկն է՝ համախմբվել Հայոց եկեղեցու շուրջ։
Այսօր մենք տարին փակում ենք, և մեր եկեղեցու 4 սրբազաններ բանտարկված են, մեկ քահանա տնային կալանքում է, բազմաթիվ եկեղեցականների նկատմամբ քրեական գործեր կան հարուցված։ Մենք տեսնում ենք, որ ամեն ինչ արվում է՝ մեզ կտրելու մեր հավատարմությունից։ Բայց այս ամեն դժվարության մեջ պետք է տեսնել լույսը։ Ճգնաժամերը, փորձությունները ոչ թե մեզ տկարացնելու, մեր Աստծուց, մեր արժեքներից հեռացնելու, այլ ավելի զորացնելու համար են։


