▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլի ժամկետը խախտեցին.«Ժողովուրդ»

Պաշտոնապես հայտարարվել էր, որ ռազմավարական նշանակություն ունեցող  3.2 կմ երկարությամբ շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը պետք է ավարտվեր այս տարվա հունիսին: Այն 1.8 կմ-ով կրճատելու էր ճանապարհը եւ ապահովելու էր սահմանամերձ հատվածում երթեւեկի անվտանգությունը դիմացի բարձունքներում գտնվող ադրբեջանական հենակետերից արձակվող կրակոցներից:

Ճանապարհի շինարարության մրցույթը շահած Իջեւանի ճանապարհների շինարարության եւ շահագործման ընկերությունը խոստացել էր մինչեւ այս տարվա հունիսի վերջն աշխատանքներն ավարտել եւ ճանապարհը գործարկել: Հուլիսին Տավուշի մարզ այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը, տեսնելով, որ ճանապարհի կառուցումը կիսատ է մնացել, հանձնարարել էր մինչեւ օգոստոսի վերջ այն ավարտին հասցրել: Սակայն դա էլ չօգնեց: Սեպտեմբերին  փոխվեց ճանապարհի կառուցապատողը, գործը հանձնարարվեց Երեւանի «Խաչհար» ՍՊԸ-ին: Այդ ընկերությունը պարտավորվել էր մինչեւ հոկտեմբերի վերջն ավարտել կարեւոր նշանակություն ունեցող ճանապարհի շինարարությունը: Սակայն Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանից տեղեկացանք, որ մոտ 10 օր է, ինչ դադարեցված է ճանապարհի կառուցումը:

Պատճառը եղանակային վատ պայմաններն են: 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее