«Ականատեսների պատմելով՝ ժամը 10-ի սահմաններում, երբ իրենք ծնկաչոք աղոթում էին Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցում, հանկարծ լսել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձայնը. որը, կանգնելով Տեր Թաթուլի կողքին, ապաշխարողներին հորդորել է. «Քանի որ ես ինձ ամենամեղավորն եմ համարում, թույլ տվեք այսօր ես ընթերցեմ մեղայականը», ու իր երգեցիկ, հզոր ձայնով սկսել է աղոթքը։Ի դեպ, նա եկեղեցի միայնակ չէր եկել, այլ իր տղայի ու շրջապատի հետ։ Այնուհետև Գյումրու նախկին քաղաքապետը իր հեղինակած գրքերն է բաժանել, դրանցից մեկը Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասին էր, ու ժամը 10-ից սկսած մինչև վերջ մասնակցել է եկեղեցական արարողությանը։ Հավատացյալներին, թերևս, ամենաշատը ոգևորել է այն, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն ու Վարդան Ղուկասյանը այդ սուրբ օրով հաշտվել են։Հիշեցնենք, որ երկար ժամանակ նրանց ջրերը մի առվով չէին հոսում»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Առավոտ» թերթի այսօրվա համարում