A1plus.am-ի տեսանյութում` Գագիկ Խաչատրյանն անդրադարձել է կայքերում տարածված տեղեկությանն, ըստ որի նախարարի թիկնապահները Ֆիննախում ծեծել են միջանցքով քայլող աշխատակիցներին, իսկ նախարարի վստահելի մարդկանցից մեկը` տարբեր ստորաբաժանումների պետերի` իրենց աշխատանքին մնալու համար գումարներ է պահանջել:
Գագիկ Խաչատրյանը լրագրողներին առաջարկել է «10 աշխատանքային օր անցկացնել նախարարությունում, հարկայինում, մաքսայինում ու ինքներդ զգացեք, քանի թիկնապահ ունեմ, թիկնապահները հարվածու՞մ են աշխատակիցներին, գումար պահանջու՞մ են, չե՞ն պահանջում, որովհետև լրատվամիջոցներ կան, որ մենք ինչ հարցի էլ պատասանեք, իրենք մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց համար ցանկալի է....» :
Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից երեկ Asekose.am-ին հրաժարվել էին մեկնաբանել համացանցում տարածված` «Գագիկ Խաչատրյանի «բեսպրեդելը» ֆինանսների նախարարությունում» նամակն ու դրանում ներկայացված մեղադրանքները` նշելով, որ իրենք չեն մեկնաբանում անհեթեթ լուրերը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում