▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկատերինբուրգում հայն այրվող տնից դուրս է բերել 3 երեխայի

 

 

Եկատերինբուրգում 30-ամյա Գևորգ Ավետիսյանը փրկել է երեխաներին այրվող տնից:

Գևորգը մեքենայով անցնելիս է եղել տան մոտով և նկատել է հրդեհը: Նա կանգ է առել և գնացել այրվող տան ուղղությամբ: Տեսնելով, որ ինչ-որ մեկը պատուհանից ձեռքով է անում՝ նա շտապել է ներս և դուրս բերել երկու 12-ամյա աղջիկներին ու 10-ամյա տղային:

 

 

 

 

 

 

 

 

 

 «Գևորգը մեքենան կանգնեցրել է, մտել արդեն ծխացող տուն։ Նա պատուհանից տեսել է, որ ինչ-որ մեկը ձեռքով թափահարում է, եւ շտապել է օգնության։ Կոտրել է պատուհանը եւ սկսել երեխաներին դուրս բերել։ Երեխաները երեքն էին։ 12 տարեկան երկու աղջիկները եւ 10 տարեկան տղան փրկվել են, նրանցից ոչ մեկը չի տուժել։ Համոզվելով, որ տանն այլեւս մարդ չկա, Գեւորգը երեխաներին հանձնել է հարեւանին», - հաղորդել է ԱԻՆ-ն։

Ցուցաբերած հերոսության համար Գևորգ Ավետիսյանը պարգևատրվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее