Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրը Twitter-ի իր պաշտոնական էջում տեղեկացրել է, որ Եգիպտոսը պատրաստվում է ՄԱԿ-ում բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը:
Նա մասնավորապես գրել է.
«Վաղը ՄԱԿ-ում մեր մշտական ներկայացուցիչը կստորագրի միջազգային համաձայնագիր, որով ճանաչում է թուրքական բանակի կողմից հայերի կոտորածները, որոնց զոհ է գնացել մեկ միլիոն մարդ»: