▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդվարդ Նալբանդյանը հարեւանին ստիպել է վաճառել բնակարանը. «Հրապարակ»

«Մոսկվաբնակ մեր հայրենակիցներից մեկը մոտ մեկ տարի առաջ որոշել է բնակարան գնել հայրենիքում, որ Հայաստան գալուց ոչ թե հյուրանոցում մնա, այլ իր սեփական տանը: Բնակարան է ձեռք բերել «Գրիարի» շենքում` Ամիրյան փողոցի վրա, սակայն, դժբախտաբար, նախապես չի ճշտել, թե ովքեր են հարեւանները: Կարճ ժամանակ անց պարզվել է, որ հարեւանը ոչ ավել, ոչ պակաս` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է: Շուտով մեր հայրենակցին սկսել են անհանգստացնել Երեւանից` պահանջելով, որ Նալբանդյանին վաճառի իր բնակարանը, քանի որ արտգործնախարարը որոշել է զբաղեցնել ամբողջ հարկաբաժինը` մոտ 500 քառակուսի մետր բնակտարածք: Մեր հայրենակիցը փորձել է դիմադրել` ապարդյուն: Ապա փորձել է իր վնասները փոխհատուցող գնով վաճառել` չի ստացվել: Ի վերջո, համաձայնել է վաճառել այն գնով, ինչով ձեռք էր բերել ժամանակին, սակայն Նալբանդյանները փողի փոխարեն առաջարկել են մեկ այլ համարժեք բնակարան: Փաստորեն, կարելի է նոր օրենք ընդունել` «պետության գերակա շահի անվան տակ մարդկանց վտարումը» փոխարինել «պետական պաշտոնյաների համար իրականացվող վտարումներով»։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее