Շնորհավորում եմ մեզ բոլորիս, որ փետրվարի 18-ին մենք կարողացանք մեկուսացնել չարիքը, որը գտնվում է Բաղրամյան 26 հասցեում (նախագահի նստավայր-խմբ): Այս մասին, այսօր` փետրվարի 25-ին, Ազգային ժողովում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ մեզ դեպի հայոց Արարատ մեծ ծրագրի համար: Շնորհավորում ենք, որ կարողացանք Բաղրամյան 26-ում՝ ճաղավանդակների հետեւում մեկուսացնել չարը: Մենք նաեւ բռնազավթելու ենք այդ չարից նրան: Դեպի մեծ վերադարձի ծրագիր: Շնորհավորում եմ այն քաղաքացուն, ով ընտրեց ազատ, անկախ Հայաստանում: Կեցցե Հայաստանը»,-հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը:
Դրան արձագանքել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նշելով. «Հայաստանը միշտ կեցցե, իսկ սերն է, որ կփրկի աշխարհը»: