«168 ժամ» թերթը զրուցել է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ:
«Ունենալով տարաձայնություններ` փաստորեն, Մինսկի խմբի համանախագահները միավորվել են Ադրբեջանի դեմ: Սա իսկապես փոփոխություն է: Թեեւ չի նշանակում, որ ԵԱՀԿ ՄԽ հետագա հայտարարությունները լինելու են ընդդեմ Ադրբեջանի: Մինսկի խումբը փորձելու է պահել հավասարակշռությունը, սակայն հավասարակշռություն չի նշանակում՝ հակամարտող կողմերի հետ նույն կերպ խոսել:
ՄԽ-ն պահում է հավասարակշռությունը, բայց փոխում է ոճը՝ շեշտը դնելով Ադրբեջանի վրա: Չի բացառվում, որ ՄԽ-ի հետագա հայտարարություններն ավելի կոշտ լինեն»,-նշել է փորձագետը:
Ուշագրավ այլ նյութեր «168 ժամ» թերթում
Լուսանկարում` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը