▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դղյակներ չունեմ... նայած թե ինչ հեռախոսով են նկարում իմ տունը. ԵՊՀ ռեկտոր

Այսօր, «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում, խոսելով Երևանի Պետական համալսարանի խնդիրների շուրջ,  ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն, անդրադառնալով ԵՊՀ-ում տիրող կոռուպցիայի մասին լուրերին, նշել է, թե չկա մի հաստատություն, որտեղ կոռուպցիա չլինի և ԵՊՀ-ն զերծ չէ դրանից, իսկ իրենք պետք է աշխատեն այդ «քաղցկեղը» սահմանափակել:

Օգտատերերից մեկը հարց ուղղեց նրա ունեցվածքի մասին` նշելով, որ հարստությունը կուտակել է ԵՊՀ-ում ռեկտոր աշխատած տարիներին:

«Էն մարդիկ, ովքեր հետևում են իմ ունեցվածքին, ես հրավիրում եմ` թող գան մեր տուն, տանեմ իմ ամառանոց, նայեն, տեսնեն՝ ինչ ունեմ, ինչ չունեմ: Ես բարեկեցիկ ընտանիքում եմ մեծացել, իմ հայրը եղել է հայտնի գործիչ, ակադեմիկոս, կարողացել է ապահովել իմ ապրելու պայմանները, որոնց մեջ ես մեծացել եմ: Դրանց մեջ վատ բան չեմ տեսնում, ես շքեղ կյանքով չեմ ապրում, դղյակներ չունեմ... նայած թե ինչ հեռախոսով են նկարում իմ տունը: Ունեմ մի հին ավտոմեքենա, վերանորոգել եմ և երբեմն ձկնորսության եմ գնում դրանով: Իհարկե, ընտանիքում կա ավտոմեքենա, աղջիկս ունի փոքրիկ մեքենա, բայց նա ինքնուրույն է: Այդ ամենը հնարովի պատմություններ են»,- ասել է  Արամ  Սիմոնյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее