«ՉԻ» տեղեկություններով «Դվին» հյուրանոցի իրական գնորդը ազգությամբ թուրք է: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ գնորդի հավատարմատարը ՀՀ քաղաքացուհի է, որի մշտական բնակության վայրը, սակայն, Ստամբուլն է: Վերջինս մշտապես գտնվում է Երևան- Ստամբուլ ուղևորությունների մեջ»,– գրում է թերթը:
«ՉԻ»-ն այս կապակցությամբ փորձել է մեկնաբանություն ստանալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից: Թերթին տեղեկացրել են, որ փաստաթղթերով հյուրանոցը գնել է Կիպրոսում գրանցված մի ընկերություն, իսկ Հայաստանում ընկերության ներկայացուցիչը հայ է, որը պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնում կատարված ներդրումային աշխատանքների մասին:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում