Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկում (հովանավորների միջոցների հաշվին) և Ա. Բաբաջանյան փողոցում կառուցվել են վերգետնյա հետիոտնային անցումներ՝ բնակչության տեղաշարժը հեշտացնելու և անվտանգությունն ապահովելու նպատակով։ Իրականացվել են նաև 24 կամուրջների և կամրջային կառուցվածքների շահագործման, սպասարկման ու պահպանման աշխատանքներ։
168.am-ն է գրում այս մասին ու նշում, որ իր տեղեկություններով, այդ «հովանավորը» Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի ընտանիքն է: Կարծիքներ կան, որ «հովանավորության» դիմաց Կ. Կարապետյանը ստանալու է այդ անցումների վրա անվճար գովազդ տեղադրելու իրավունք: