«Ես չգիտեմ, թե ինչին կամ ում եք Դուք պատասխանում հունիսի 3-ի նամակում», -ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսին ուղղված նամակում նշել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ըստ «Ժառանգության» մամլո ծառայությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է. «Հաշվի առնելով վերջերս Ձեր դրսեւորած հրապարակային վարքը եւ իմ նախորդ նամակագրությանը արձագանքելու հարցում դժկամությունը` կարող եմ հայտնել ի գիտություն, որ ես անշուշտ ԵԺԿ-ի արժեքների եւ արժանիքների պաշտոնական մեկնաբանություն պահանջող հետագա հարցում չեմ արել Ձեզ: Դրանք արդեն իսկ խախտվել են, եւ խախտվել են Ձեր աչքի առաջ»:
Նշենք, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության Վիլֆրիդ Մարտենսը հայտնել էր, որ կուսակցության` հունիսի 20-ին կայանալիք ընդլայնված գագաթնաժողովին «Ժառանգությունը» չի հրավիրվելու, հրավիրվելու են միայն ԵԺԿ-ին անդամակցող այն կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք տվյալ պետության կամ կառավարության ղեկավար են: