▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրանց ծնողների միակ սխալը եղել է այն, որ աբորտ չեն արել և ծնվել են նման վիրուսներ. Ռոլանդ Գասպարյան

Դիտեք նաև՝

 

 

 

 

 

 

 

 

Օրերս համացանցում տարածվել էր մի գրառում, որում հեղինակն իր քննադատական խոսքն է ուղղում «Ռեինկարնացիայի» մենակատար Ռոլանդ Գասպարյանի` հաղորդումներից մեկում ներկայացած արտաքին կերպարին, մասնավորապես, սպորտային համազգեստին` նշելով, որ ժամանակին համակրել է Ռոլանդին, սակայն ներկայումս մեծ հիասթափություն է ապրել նրանից:

Տվյալ գրառման վերաբերյալ Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Ռոլանդ Գասպարյանի հետ: Վերջինս` նախ նշեց, որ նման գրառումներ կարդալու և մեկնաբանելու ժամանակ չունի, որովհետև իրեն արդեն բոլորը վաղուց ճանաչում են: Ռոլանդի խոսքով` այդ մասին հերթական անգամ խոսելը նույնիսկ ծիծաղելի է, ավելին` իր հավատքն էլ թույլ չի տալիս նման  մարդկանց հետ վարվել այնպես, ինչին, որ նրանք արժանի են իրականում.

«Նման չստացված աբորտների գրառումները, կարծում եմ, որ նույնիսկ քննադատություն չեն: Դրանց ծնողների միակ սխալը եղել է այն, որ աբորտ չեն արել և ծնվել են նման վիրուսներ, որ այդ տեղեկատվությամբ լցնում են մարդկանց գլուխը: Սա այն պատմությունն է, որ ասում են` այդքան դարդ ու ցավս էլ քիչ էր, հարևանս էլ մեքենա առավ: Նույն էլ սա է. այդպիսի մի երևույթ կա այս ազգի մեջ (չնայած, որ դրանց անգամ ազգ չի կարելի անվանել), իրենք զիբիլի վրայի կատու են, իսկ ուրիշների հաջողություններով մենակ տխրում են… Այս ազգի մեջ այդպիսի բան կա չէ՞, որ լավ արտիստը պետք է լինի ՀԱՐԲԱԾ, ԱՆԹՐԱՇ, ԱՆՓՈՂ ՈՒ ԵՐԿԱՐ ՊԱՏՌՏՎԱԾ ՎԵՐԱՐԿՈՒՆ ՀԱԳԻՆ… ՎԵՐՋ ՏՎԵՔ ԱՅԴ ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆԸ, ԱՄՈԹ Է ՊԱՐԶԱՊԵՍ… ՀԵՐԻՔ Է ԱՏԵՔ ԻՐԱՐ…Մաքրեք ձեր մտքերը և հոգիները, 21-րդ դարում տգետ լինելն անբուժելի հիվանդություն է…»,-իր խոսքը եզրափակեց Ռոլանդ Գասպարյանը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее