▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրամը արժեզրկվո՞ւմ է. «ՀԺ»

«Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում անսպասելիորեն գրեթե ցնցումային իրավիճակ է ստեղծվել։ Գործարքների արդյունքում մեկ դոլարի գինը կազմել է 410 դրամ։ Դա այն դեպքում, երբ անցած շաբաթը ավարտվեց մեկ դոլարի դիմաց 407 դրամ փոխարժեքով։
Այլ կերպ ասած, դրամը այդ ընթացքում արժեզրկվել է միանգամից 0.75 տոկոսով։ Ուշագրավն այն է, որ երեկ բորսայում դոլարի առաջարկ ոչ մի բանկ չի ներկայացրել, իսկ պահանջարկը կազմել է 2.4 միլիոն դոլար։ Այդ ամբողջ պահանջարկը լրացրել է ՀՀ կենտրոնական բանկը։ Որն է դոլարի այսպիսի անսպասելի «դեֆիցիտի» պատճառը, առայժմ դժվար է ասել»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее