▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 26-ին. «ՀԺ»

 «Հայկական ժամանակ»-ին ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը տեղեկացրել է,  որ Հայաստանում ընթացիկ ուսումնական տարվա շրջանավարտների համար վերջին զանգը կհնչի մայիսի 26-ին։

«Դպրոցներում այս օրերին համապատասխան իրարանցում է, հիմնական և ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտները նախապատրաստվում են հրաժեշտի միջոցառումներին։ Ավանդաբար այս ամենը ուղեկցվում  է նաև դրամահավաքության կամ դրա չափերի վերաբերյալ բողոքներով և դժգոհություններով։ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից թերթի այս հարցին նշել է, որ այսպիսի  ահազանգեր թեժ գծով գոնե առայժմ չեն ստացվել»,-գրել է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее