▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դպրոցի տնօրենի հոր մահն իրարանցում է առաջացրել կոլեկտիվի և ծնողների շրջանում

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեւանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանի հոր մահն իրարանցում է առաջացրել դպրոցական կոլեկտիվի եւ ծնողների շրջանում։

Դասվարներին եւ դասղեկներին հրահանգ է իջեցվել, որ դրամահավաք կազմակերպեն, որպեսզի բոլոր դասարանների կողմից ծաղկեպսակներ տանեն տնօրենի հոր թաղմանը։ Որոշ դասղեկներ փորձել են ընդդիմանալ, սակայն արժանացել են պարսավանքի եւ վախենալով, որ կարող են իրենց հետ թարսվել, ծնողներին խնդրել են մեկ մարդու պես մասնակցել ծաղկեպսակներ գնելու դրամահավաքին։

Ճիշտ է, գումարը մեծ չի եղել՝ 500-1000 դրամ, սակայն որոշ ծնողներ էլ են դժգոհել։ Մենք կապվեցինք փոխտնօրեն Ելենա Ոսկանյանի հետ, ով վստահեցրեց, որ ինքը չի նախաձեռնել դրամահավաքը, դա եղել է ուսուցիչների եւ ծնողների ցանկությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее