Ներկայացնում ենք նոր կադրեր` Հայաստանի ԶՈւ ավիացիայի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված այսօրվա տոնական թռիչքից:
Հիշեցնենք, որ այս առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Օդում և ցամաքում պատրաստ ենք պաշտպանության և հակահարվածի։ Դուխո’վ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
Հավելենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի Հայաստանի ԶՈւ ավիացիայի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով հունիսի 30-ին ՀՀ տարածքում թռիչքներ կիրականացնեն ՀՀ զինված ուժերի փորձառու ռազմական օդաչուները։
Ժամը 12:00-ից Ազատության պողոտայի սկզբնամասում (Կասկադ համալիրի վերևում) գտնվող հուշարձանի հարակից տարածքից հնարավոր կլինի դիտել ՀՀ զինված ուժերի ինքնաթիռների անցումները։ Դրանք ուղեկցվելու են նաև ՀՀ պետական դրոշի ծածանմամբ:
Տեսանյութը` լրագրող Մկրտիչ Իսրայելյանի ֆեյսբուքյան էջից, որին նաև հետևյալ մակագրությունը կար՝ Մեր արծիվները՝ Գյումրիից եկան Երեւանի երկնքում Հայաստանի դրոշը պատկերեցին ու գնացին: