ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը դուրս կգա քաղաքականությունից, եթե Հայաստանում ընդունվի միասեռականների իրավունքների մասին օրենք:
«Չպիտի ոտնահարվի ձեր ասած միասեռականների իրավունքները, բայց դա չի նշանակում, որ մեր ուշքն ու միտքը պիտի լինի խրախուսել միասեռականությունը»,-A1plus.am-ին ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու նշել, որ չի էլ ուզում քննարկել այդպիսի օրենքի ասպարեզ գալու հավանականությունը, քանի որ դա իրեն խորթ հարց է. «Կլինեն մեր հասարակության մեջ մարդիկ, որոնք ծափ կտան, ես ծափ տվողների մեջ չեմ լինի»։
A1plus.am-ի տեսանյութում այս թեմայի շուրջ խոսել են նաև Ազգային Ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանն ու ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: