▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք փալա՞ս չեք, ձեզ սատարողներն ու արդարացնողները ինֆուզորիա՞ չեն․․․

Երաժիշտ Միքայել Ոսկանյանը նոր գրառում է կատարել, որում անդրադարձել է ՀՀ պետական սահմանների շուրջ զարգացող իրադարձություններին։

«Պատկերացրեք ինչ-որ մեկը գրավել է Մատենադարանից Ամերիկյան դեսպանատուն ընկած հատվածը (մոտ 3,5կմ)։ Երեկ այդպես արել են մեր պետական սահմանների հետ։ Արդարացրեցիք *խնդրահարույց Արցախի հանձնումը, բա հիմա ինչ, ով, որքան, որտեղից, ոնց ուզենա` նվիրելու՞ ենք...

Սա պետությու՞ն է, դուք կառավարությու՞ն եք, դուք փալա՞ս չեք, ձեզ սատարողներն ու արդարացնողները ինֆուզորիա՞ չեն, մենք որ լուռ նստած ենք մեր բներում` ա՞զգ ենք...

Հայրենիք ասվածը ձեզ համար դեռ պաթետիկ լոլոնե՞ր են, թե՞ չէ...

Եթե սահմաններդ չես վերահսկում, ուրեմն այդպիսի սահմաններով պետություն չկա», - գրել է նա, ապա հավելել՝ #ընկելենք հեշթեգը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее