Րաֆֆի Հովհաննիսյանն, ըստ aravot.am-ի, պատմել է, թե ինչպես է մայիսի 9-ին հանդիպել ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին եւ ինչ են զրուցել:
«Մայիսի 9-նն էր: Հրապարակի վերջին ելույթից առաջ չկարողացա լինել Արցախում՝ Շուշիի ազատագրումը նշելու համար, որովհետեւ հրապարակում էի, դրանից առաջ՝ Մայր Հայաստան: Անհայտ զինվորի առջեւ աղոթքս ասացի, դիմացս կային լրագրողներ, զինվորականներ, ողջունեցի: Կային նաեւ պետական պաշտոնյաներ՝ գործող իշխանության ներկայացուցիչներ: Ինձ մոտեցավ ԱԱԾ պետը՝ գեներալ Գորիկը եւ շնորհավորանքի փոխարեն ասաց, որ դուք ուզում էիք ինձ գործից հանել, հա՞ ժողովրդի հետ: Ես, իհարկե, սովորություն չունեմ նման բաներ բարձրաձայնել, բայց կարծում եմ, որ տեղին է, որովհետեւ սա նախանշում է մեր պայքարը՝ դեպի ապագա: Ես պատասխանեցի, որ դուք ինչ անում եք իմ եւ ժողովրդի նկատմամբ թաքուն եք անում, իսկ այն, ինչ ես անում եմ ժողովրդի հետ, անում եմ ուղիղ, շիտակ, հրապարակային: Հաղթանա՛կ»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը Անի հյուրանոցում հրավիրված քաղաքացիական ազգային համաժողովի ժամանակ: