A1plus.am-ի տեսանյութում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հարց է տալիս տրանսպորտի և կապի նախարարին` հայտարարելով. «Տաքսու գործը վերածվում է գրդոնի։ Գագիկ Բեգլարյանը այս ամենը անում է մի նպատակով` տեղ բացել նոր տարեթվերով մեքենաներ ներմուծելու համար: Նոր օրենսդրությամբ ցանկանում են տաքսու վարորդների խնդիրը բերել մեկ այլ դաշտ և մոնոպոլացնել այն: Ինչո՞ւ են վարորդները այսչափ վրդովված: Ինչո՞ւ եք մարդկանց վատ վիճակը օգտագործում ձեր շահերին»: Հարցին պատասխանելով` Գագիկ Բեգլարյանն ասել է. «Տիկին Փոստանջյան, շնորհակալություն, բայց ըտենց ա ընդունված, հա՞` Դուք ինչ ասում եք, ստեղ անցնում ա....»:
Մանրամասները` A1plus.am-ի տեսանյութում: