«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հանրահավքի սկզբում միջադեպ է տեղի ունեցել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ: Վերջինս պնդում էր, որ հարնահավաքի մասնակիցները, օրենքը խախտելով, բարձրանում են պատմամշակութային արժեքներ համարվող արձանների վրա:
Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ այդ իրենք են օրենք խախտել: «Այդ դուք եք օրենք խախտել փետրվարի 18-ին` ժողովրդի քվեն արհամարհելով»,- նշեց «Ժառանգության» առաջնորդը: Ի պատասխան` Օսիպյանն ասաց.«Դուք արդեն ուրիշ բաներ եք խոսում»: