▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դու տղամա՞րդ ես, թե՞... Խելքդ գլխի՞դ է. Սուրեն Շահվերդյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

/filemanager/uploads/suren_shahverdyann.jpg

«Քաղաքականության մեջ ամենակարևորը կամքն է: Սահմանել ես ծրագիր, իրականացրու այն:

Ոչ հեռավոր անցյալի կարգախոսներից մեկը մեջբերեմ.

«Նոր կառավարության հիմնական խնդիրը լինելու է ժողովրդի մտածելակերպը փոխելը:

Հայաստանում տիրում են հոռետեսական տրամադրություններ: Ժողովուրդը չի հավատում փոփոխություններին և պայծառ ապագային:

Կառավարության հիմնական խնդիրը լինելու է լավատեսություն ձևավորելը: Բոլոր նրանք, ովքեր կքվեարկեն մեզ համար, կքվեարկեն լավատեսության օգտին»:

Դու տղամա՞րդ ես, թե՞... Ասե՞լ ես, խոստացե՞լ ես, հույս ես տվե՞լ, ուրեմն՝ գնա, ուղիներ գտիր, գտիր մարդկանց, մի բան արա...

Հիմա էլ ասում ես՝ «Ապագա կա!!!»: Այսինքն ՝ հիմա ոչ թե պայծառ ապագայի մասին է խոսքը, այլ, առհասարակ, ապագա լինե՞լն է կասկածի տակ դրված:

Լո՞ւրջ, խելքդ գլխի՞դ է: Ավելացնելու բան չկա: Սա հսկայական «առաջընթաց» է:

Ընտրական խոստումներից որո՞նք են իրականացվել: Կետ առ կետ բացատրիր:

Եվ միայն դու չէ, որ ստում ես: Ստել ու  շարունակում են ստել բոլորը նրանք, ովքեր հրապարակավ ասում են. «Տվեք մեզ ձեր քվեն, և մենք կփրկենք ձեզ»:

Բավական է: Հեռացեք, դուք ունեինք մեզ փրկելու տարբերակ... Փրկվեցինք...

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее