▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դու, դու, այ շուն շան որդի ախպար շուն՝ դու ես իմ թուրքը

Մի հերթական բարերար, որն անշուշտ նախապատրաստվում է նախկին բազում հիշատակածներիս հետ միասին մասնակցելու «Հայաստան-սփյուռք» երրորդ համաժողովին, որովհետև սահմանադրական հանրաքվեից առաջ, երիտհայերին կրկին հարկավոր է պրոպագանդայի համար անհրաժեշտ, միշտ լռակյաց, բայց բուռն ծափահարող հայվանաթ-նախիրը՝ ասում է.

- Ես երբեք չեմ ների թռրքերին, որովհետև նրանք խլել են մեր հողերը, մեր «փողերը, մեր ոսկեղենն ու հարստությունը» ու վերջում հիշում.

- հա՜, բա մեր «մարդերը». ամենին սըպանել են։

- Ես այդ պատմությունը գիտեմ բոլշևիկներից, նրանց թխած պրոպագանդայից ու սփյուռքահայ բարերարների պատմություններից ու «հովանավորած» գրականությունից ու ադ պատճառով ունեմ բոլոր հիմքերը կասկածելու:

Սեփական տատիցս լսած պատմություններից կարող եմ եզրակացնել, որ իմ անձնական պապերը ավելի շատ ամաչելու բան ունենին թուրքերի հետ կապված, քան ամաչեցնելու, բայց սա էլ չեմ համարում ընդհանրացման արժանի տեղեկություն, որովհետև տարբեր են եղել մարդկանց ճակատագրերը։

- Այնտեղ՝ որտեղ ապրել են քո պապերը՝ եղել է Մուշ, Սասուն, Դեր Զոր, Վան, Զեյթուն, այնտեղ՝ որտեղ իմերն են ապրել՝ եղել է Բաշ Ապարան, Ղարաքիլիսա, Սարդարապատ ու Զանգեզուր, իսկ ոմանց հերոսական բոլշևիկյան անցյալն հիշելը, ինձ մինչ օրս խղճի խայթի հուսահատ պրիստուպի է հասցնում, որովհետև նրանց բուռն գործունեության տարիներին անհետացան ադրբեջանցիները ու ես վստահ չեմ, որ նրանց եղբայրաբար խնդրել էին հեռանալ, կյանքի ու գույքի անձեռնմխելիությունը ապահովելով, մինչև մարդիկ անցնեն սահմանը։

Տարբեր են մեր ապրումներն այս հարցում մի խոսքով։ Կներեք։

Խոստովանում եմ, որ ես էլ մի բարի պտուղ չեմ եղել, բայց չեմ ուզում խոսել այդ մասին ու վկայություն թողնել, որովհետև վախենում եմ, որ թոռներս կարդալով, խղճի խայթի նոպաներ կունենան երբեմն, իմ նման։

Ես թուրքերին ու ադրբեջանցիներին ներել եմ։ Հուսով եմ նրանք կներեն մի օր իմ անձնական պապերին ու ինձ։

- «Թուն սովետ միութուն մենձծաց ես, սթալինի-լենինի մեթոդով քուլուխդ լվացաձ է, քքփ ես ու գռնա, որ թուն ծպտված թուրքո-ազերի ես, ջհուդն ալ չեմ գիդեր՝ գռնա ըլլալ։

Թուն թավաջան ես, եթե թուրքերը չես ադեր։

Անոնք խլել են մեր հողերը, մեր «փողերը, մեր ոսկեղենն ու հարստությունը» ու վերջում հիշում.

- հա՜, բա մեր «մարդերը». ամենին սըպանել են։

Իմ ճանաչած «թուրքերը», որոնք «խլել են մեր հողերը, մեր «փողերը, մեր ոսկեղենն ու հարստությունը» ու վերջում, տնազն անելով հիշում եմ.

- հա՜, բա մեր «մարդերը». ամենին սըպանողները, հիմա Երևանում են ու դու, բարերար, հրաշալի հարաբերությունների մեջ ես նրանց հետ, քո լվացած դրամով, նրանք անընդհատ ունեն տնտեսական առավավելություն մտքի արտահայտման ցանկացած նոր դրսեվորման նկատմամաբ և հիմքից ոչնչացման բոլոր մեխանիզմները, որոնք դու նրանց տրամադրում ես, ամեն հերթական հայ-սփյուռք համագումարում լուռ աջակցությունդ տալով։

Այսօր հայերին կարմիր ֆեսավորները տներից քշում են փողոց, Երևանի կենտրոնում արդեն, բոլորիս լռակյաց աչքի առաջ, իսկ անցած ձմեռ մի քանի տասնյակ անտուն մեռան փողոցում ցրտից։

Դու այդ տեղում կգնես անշուշտ էլիտար բնակարան(ներ) ու կանվանես շահավետ ներդրումը «հայրենասիրություն»։

Դու, դու, այ շուն շան որդի ախպար շուն՝

դու ես իմ թուրքը։

 

Սթոքհոլմ, 2005-10-02

 

Վահե Ավետյան 

Ֆեյսբուք 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее