Նորաձևության աշխարհի թագուհի Դոնաթելա Վերսաչեն բեմական հագուստ կպատրաստի իտալուհի երգչուհի Լեդի Գագայի համար։ Երգչուհին առայժմ չի հաստատել, բայց նաև չի հերքել այս լուրը: Դոնաթելան և Գագան մտերիմ ընկերուհիներ են և Գագան համարվում է Versace բրենդի մոլի երկրպագու:
«Լսել եմ՝ Versace-ն զգեստ է պատրաստում The Born This Way Ball ամերիկյան շրջագայության համար», - իր Թվիթերում գրել է Լեդի Գագան: