Հայելի.am-ը գրում է. Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փալյանը Հայաստանում է, նա մասնակցում է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին։ Մեր տեղեկություններով Հայաստան ոտք դնելուն պես Փալյանը տհաճ միջադեպի մեջ է հայտնվել։ Պարզվում է՝ նրան Հայաստան է հրավիրել «Աշխարհով հայեր» հաղորդաշարի հեղինակ-վարող Մանանա Հակոբյանը, որ Դոն Պիպոյի հանրահայտ ֆիլմի հեղինակն է, եւ ըստ որոշ լուրերի Հայաստան իր բազում հյուրերի այցը կազմակերպել է Պիպոյի ֆոնդով։
Եւ ահա, Փալյանին դիմավորելու է գնացել նաեւ սփյուռքի փոխնախարարներից մեկը եւ Մանանան տեսնելով նրան, հոխորտացել է, թե ինչու է փոխնախարարը դիմավորելու եկել «իր» հյուրին։
Ի դեպ, Փալյանին Մանանան հարցեր է ուղղել եւ ճեպազրույցից հետո մեր հայրենակիցը մտերիմ միջավայրում չի թաքցրել զարմանքը լրագրողի ոչ հաշվենկատ հարցադրումների առիթով։