Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի սեփականատերերից մեկի՝ միլիարդատեր Վալերի Կոգանի թոռնուհու՝ 19-ամյա Իրինա Կոգանի հարսանյաց արարողությունը մարդկանց ապշեցրել է իր շքեղությամբ:
Այս մասին հաղորդում է Lifenews-ը: Հարսանյաց հանդեսը տեղի է ուենցել Լոնդոնի The Landmark London հյուրանոցային համալիրում: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ռուս համաշխարհային շոու բիզնեսի նշանավոր ներկայացուցիչները` Էլթոն Ջոնը, Մրայա Քերին, Ալեքսանդր Սերովը, Ֆիլիպ Կիրկորովը, Ստաս Միխայլովը, Իգոր Նիկոլաևը, Լև Լեշչենկոն, օպերային մեներգչուհի Աննա Նետրեբկոն, Անտոնիո Բանդերասը և այլք:
Հատկանշականն այն է, որ հարսանյաց հանդեսի թամադան եղել իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը:
Նշվում է, որ Էլթոն Ջոնն ու Մրայա Քերին, ովքեր թանկարշեք հոնորարով երգիչների թվին են պատկանում, մի քանի հիթեր են կատարել:
Նշենք, նաև, որ երիտասարդ նորապսակները ծանոթացել են Լոնդոնում, որտեղ ապրում և սովորում է Իրինան: Նրա ընտրյալը՝ ազգությամբ հրեա Դենիել Քենվեյն է, ում ընտնաիքի անդամները նույնպես բիզնես էլիտայի ներկայացուցիչներ են և Իսրայելում բազմաթիվ բիզնեսներ ունեն:
Հիշեցնենք, որ «Դոմոդեդովո» օդանավակայանի սեփականատեր Վ. Կոգանը Forbes ամսագրի՝ ամենահարուստների վարկանիշային աղյուսակում 2 տարի առաջ 41-րդ հորիզոնականում էր՝ 2,5 մլրդ դոլար կարողությամբ: Նրան է պատկանում աշխարհի ամենաթանկարժեք առանձնատներից մեկը Մայամիում՝ 68 մլն դոլար արժողությամբ:
Դիտեք նաև՝