pastinfo.am-ը գրում է. Հայկական դրամն սկսել է վերականգնել դիրքերը։ Համենայն դեպս՝ վաղ առավոտից նկատվում է դոլարի փոխարժեքի նվազում։ «Փաստինֆո»-ի թղթակիցը այցելել է Տիգրան Մեծ պողոտայում գործող տարադրամի փոխանակման մի քանի կետ, որոշներում ժամը 11-ի դրությամբ դոլարի առքն արդեն իրականացվում էր 480 դրամով, իսկ վաճառքը՝ 520 դրամով։ Մեր թղթակցի փոխանցմամբ՝ վաճառքի ամենաբարձր գինը սահմանված էր միայն բանկերից մեկում՝ 535 դրամ։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում