«Փաստորեն, Դմիտրի Կիսելյովը խիստ է նեղացել հայ ժողովրդից, նա չի մասնակցի հայ-ռուսական բարեկամական ակումբի հերթական և հոբելյանական նիստին, որտեղ ամիսներ առաջ իր աղմկահարույց հայտարարությունների պատճառով արժանացավ հայ հասարակության թունդ քննադատություններին: Իսկ նիստի օրն արդեն որոշված է՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին: Կազմակերպիչներն ասում են, որ սովորական նիստ չի լինելու, ակումբի մեկ տարին է, և անվանակարգեր են պատրաստել հրավիրվածների ու պատգամավորների համար, բնականաբար՝ ռուսասերների: Այս անգամ Ռուսաստանից Հայաստան է ժամանելու բավական ընդլայնված կազմ՝ ակումբի կնքահայր Անդրանիկ Նիկողոսյանի գլխավորությամբ»,– գրում է թերթը:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր
«Հրապարակ» թերթի այսօրվա համարում