Դժվար ապրուստ սերիալում Էլենի դերակատար Շուշաննա Թովմասյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով անդրադարձել է սերիալի ու իր կերպարի վերաբերյալ բացասական արձագանքներին` դրանք որակելով ծիծաղելի ու ցավալի:
-Զարմանում եմ, որ դեռեւս կան մարդիկ, ովքեր 21-րդ դարում` այսքան զարգացած տեխնոլոգիաների ու հնարավորությունների ժամանակաշրջանում, չեն կարողանում տարբերակել էկրանային կերպարը եւ անձնական պայքարի մեջ են մտնում նրա հետ` օգտագործելով սերիալային տերմինալոգիան: Խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր փորձում են պայքարել նման մարդկանց դեմ, մի արձագանքեք այդ անիմաստ մեկնաբանություններին եւ վիդեոներին: Եկեք հուսանք, որ կգա մի օր, երբ մարդիկ կգնահատեն իրենց կյանքի այն թանկ ժամանակը, որը վատնում են սերիալային կերպարներին վիրավորելու, ծաղրելու եւ հեգնելու վրա,-գրել է Շուշաննա Թովմասյանը: