▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դժվար ապրուստ»-ի Սյուզկան ամուսնանո՞ւմ է

esyes.am-ը այս անգամ զրուցել է սերիալային դերասանուհի Ժաննա Բուտուլյանի հետ` ճշտելու, թե  ճի՞շտ է արդյոք, որ Ժաննան պատրաստվում է ամուսնանալ և հենց հարսանիքի նախապատրաստական աշխատանքների պատճառով է հեռացել հեռուստատեսությունից: esyes.am-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ ոչ միայն չի պատրաստվում ամուսնանալ, այլև ընտրյալ էլ չունի: «Կարծում եմ` այդ խոսակցությունները տարածվել են, քանի որ երբ Հայաստանում ինչ-որ մեկը հեռուստատեսությունից առժամանակ հեռանում է, մարդիկ առաջինը մտածում են` թե ամուսնացել է կամ ընտրյալ ունի,- ասաց Ժաննան ու ծիծաղելով հետաքրքրվեց` թե ընթերցողները չե՞ն հայտնել, ով է իր ընկերը: -Իսկ կինը մարդ չէ՞, որ իր ցանկությամբ և որոշմամբ մի բան անի: Մեր հասարակության մտածելակերպով` պարտադիր պետք է մեկը նրան արգելի գործել: Եթե ես մի բան անում եմ, ուրեմն դա սխալ կամ վատ չեմ համարում: Իմ կողքին չի կարող լինել մի տղամարդ, ով իմ գործունեության մեջ վատ բան է տեսնում և կարող է դրան դեմ դուրս գալ»:

 

Առավել մանրամասն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее