▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

DJ Վակցինա. «Ասում են` վարչապետի հետ սիրային կապեր եմ ունեցել»

ASEKOSE.am–ի և  ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի հարցերին պատասխանում է DJ Վակցինան (Արուսիկ Մկրտչյան):

-Ինչպե՞ս է հիշում իրեն DJ Վակցինան մանկության տարիներին:

-Միշտ սուս եմ եղել, երբեք լաց չեմ եղել: Ծնողներս հաճախ ասում են, որ հիմա ավելի կամակոր եմ, քան` մանկության տարիներին: Մանկապարտեզ չեմ հաճախել.սիրել եմ միայնակություն: Հաճախ թերթում էի հայրիկիս գրքերը, որոնք աստղագիտությանը, ֆիզիկային և կենսաբանությանն էին վերաբերում:

-Ե՞րբ եք առաջին անգամ գումար վաստակել և ի՞նչ եք գնել դրանով:

- Իմ առաջին աշխատավարձը 16 տարեկանում եմ վաստակել` 25.000 դրամ: Այդ գումարով ոչինչ չեմ գնել, քանի որ պետք է մեկ ամիս դրանով ապրեի: Այդ օրվանից էլ աշխատում եմ և երբևէ չեմ ծախսել այլ մարդկանց կողմից վաստակած գումար: Ես հպարտ եմ դրանով. քչերը կարող են համատեղել ուսումը, աշխատանքը և ակտիվ կյանքը:

-Ինչպե՞ս կբնութագրի իրեն DJ Վակցինան երեք բառով:

-Նպատակասլաց, անիմաստության չափ բարի, զգացմունքային:

- Ի՞նչը կարող է ստիպել DJ Վակցինային արտասվել:

-Երաժշտությունը, մարդկանց անխղճությունը և անտարբերություն:

-Ի՞նչը կարող է ստիպել DJ Վակցինային անսպառ ծիծաղել:

-Մարդկանց տափակությունը:

-Ձեր բնավորության ո՞ր գիծը կնվիրեիք ձեր թշնամուն:

-Չափից շատ ուղիղ լինելը: Դա հաճախ նեղացնում է ինձ համար թանկ մարդկանց:

-Ձեր կարգախոսը, որով առաջնորդվում եք կյանքում:

-Լինել ավելի լավը, քան երեկ էի և միշտ ապավինել սեփական ուժերին:

-Նշեք գլխավոր այն երեք փոփոխությունները, որոնք մտցրեց երաժշտությունը Ձեր կյանքում:

-Սկսեցի ավելի սուր զգալ կյանքը: Երաժշտությունը ստիպեց չկոտրվել այն տեղերում և դեպքերում, որտեղ, միգուցե, կկոտրվեի առանց երաժշտության: Թույլ տվեց ինքնաարտահայտվել:

-Եթե հնարավոր լիներ ապրել կյանքը երկրորդ անգամ, ինչի՞ց միանշանակ կհրաժարվեիք:

-Եթե ես տասը անգամ էլ նորից ապրելու հնարավորություն ունենայի, իմ կյանքի ոչ մի վայրկյանը և առհասարակ ոչինչ չէի փոխի: Ես սիրում եմ իմ կյանքը հենց այնպիսին, ինչպիսին եղել է, կա ու կլինի իր բոլոր լավ ու վատ կողմերով:

-Ինչպիսի՞ նմանություններ կնշեիք DJ Վակցինայի և կենսաբան Արուսիկի միջև:

-Մենք նույն մարդն ենք. չկա որևէ տարբերություն: Պարզապես Արուսիկը ավելի տնային և նուրբ է, իսկ Վակցինան միշտ ակտիվ է և շատերի համար ագրեսիվ: Իրականում ագրեսիան ինձնից կիլլոմետրերով հեռու է:

- DJ Վակցինան և կենսաբան Արուսիկը հաճա՞խ են ըմբոստանում միմյանց դեմ:

- Երբեք: Ես միշտ փորձում եմ լինել ինքս իմ և ինձ շրջապատող աշխարհի հետ հարմոնիայի մեջ:

-Ձեր մասին լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ զայրացրել և որը` զվարճացրել:

- Զայրացրել է այն, որ ես անիմաստ եմ պայքարում ճիշտ գաղափարների համար, քանի որ մեր հասարակությունը ի վիճակի չէ ընկալելու ճիշտ գաղափարներ:

Զվարճացրել է այն, որ ըստ որոշ Զլմ-ների, ես ՀՀ վարչապետի հետ սիրային կապեր ունեի:

Հարցազրույցը` Նուարա Ամիրջանյանի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее