«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ Ազգային ժողովում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ասուլիսի ժամանակ հարց հնչեց Սարսանգի ջրամբարի խնդրի վերաբերյալ։ Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ասաց, որ այդ հարցին կոմպետենտ է պատասխանել Նաիրա Կարապետյանը, քանի որ նա է զբաղվել այդ հարցով` հանդիպել ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամների հետ։ Նաիրա Կարապետյանն ասաց, որ այդ հանձնաժողովում Սարսանգի ջրամբարի ճակատագրի քննարկումը հայկական կողմի շահերից է բխում: Ըստ պատգամավորի՝ Սարսանգի ջրամբարի հարցը ներկայացվում է որպես մարդասիրական հարց, քանի որ դրա հարակից տարածքներում բնակվող ադրբեջանցիները զրկված են դաշտերը ոռոգելու հնարավորությունից, ինչի հետևանքով մարդասիրական աղետ է հասունանում: «Հայկական կողմի համար այդ հարցի քննարկումը շատ կարևոր է. պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս առաջարկել է Սարսանգի ջրամբարը շահագործել ադրբեջանական կողմի հետ համատեղ: Եթե ադրբեջանական կողմը համաձայնի դրան, ապա ստիպված կլինի բանակցություններ վարել ԼՂՀ-ի հետ: Քաղաքական տեսանկյունից այդ լավ է ղարաբաղյան հիմնահարցի համար, քանի որ ադրբեջանական կողմն անուղղակիորեն կճանաչի ԼՂՀ-ն»,- նկատեց նա։ Եթե նույնիսկ այս ծրագիրը կա, ապա պետք չէ մեր ամեն քայլի մասին հրապարակային հայտարարություն անել, որ հակառակորդը բացահայտ իմանա, թե ինչ հեռահար պլաններ կարող ենք ունենալ։ Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում