Lratvakan.am («Լրատվական ռադիո»)-ը գրել է, որ «Ռազմինֆո» գործակալության տարածած հոկտեմբերի 22-ի միջադեպի տեղանքի եռաչափ քարտեզն ուսումնասիրելիս հետախույզ Վովա Վարտանովը ճանաչել է այն բարձունքը, որից արձակված կրակից զոհվել էր շարքային Գարիկ Պողոսյանը, ու ևս 3 զինվորներ վիրավորվել էին: Դա տարածաշրջանի այն միակ կետն է, որից կարելի է գնդակոծել ճանապարհը: Ընդ որում՝ ճանապարհի մոտ 800 մետրանոց հատվածը խոցելի է սովորական ավտոմատային կրակից: 1990-1997 թվականներին թե' բարձունքը, թե' դիրքը մերն են եղել: Հաղորդում այն մասին, թե ինչպես այդ դիրքը հայտնվեց մեր, ապա տարիներ հետո՝ հակառակորդի հսկողության տակ, և պատժիչ գործողությունների ինչ հնարավորություններ է տալիս այդ տեղանքը:
«Հետախույզի օրագիր» հաղորդման հերթական մասը կարող եք լսել այստեղ
Լուսանկարը՝ «Ռազմինֆո-ի