▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմում գրեցի ու դուրս եկա, որովհետև նախագահի «ախրանայի» պետը կյանքս կերավ, կաբինետիցս դուրս չէր գալիս. Արթուր Մեսչյան

 

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց, թե ինչու է նախկինում հրաժարվել գլխավոր ճարտարապետի պաշտոնից։

«Ես ինչո՞ւ դիմում գրեցի ու դուրս եկա, երբ գլխավոր ճարտարապետ էի, որովհետև նախագահի «ախրանայի» պետը կյանքս կերավ բառիս բուն իմաստով, իմ կաբինետից դուրս չէր գալիս։ Ասում էր՝ պետք է տաս, ես էլ ասում էի՝ իյա, իսկականի՞ց, ինչո՞ւ պետք է տամ, չեմ տալիս։ Նա գնում ու բողոքում էր բոլոր ատյաններին, հետո ինձ զանգում, ասում էին՝ պարոն Մեսչյան, գիտե՞ք՝ ում եք ասել՝ ոչ։ Ասում էի՝ ով ուզում է՝ լինի, ինձ համար ի՞նչ տարբերություն։ Իմ գլխին Աստվածն է, իմ քաղաքն է։ Գլխավոր ճարտարապետը նա է, ով ոչ ասելու իրավասություն ունի»,- պարզաբանեց նա։

Կարդացեք նաև՝ Եթե ասում եմ՝ այդ կառույցը չի քանդվելու, ուրեմն չի քանդվելու, հանգստացեք. Մեսչյանը՝ Արամի փողոցում գտնվող շենքի մասին

Ես կհասկանայի, եթե Հյուսիսային պողոտայով ոչ ոք չքայլեր, բոլորն ասեին՝ ֆու–ֆու–ֆու, էս ինչ ա. Արթուր Մեսչյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее