Ռուսաստանի ամենապահանջված երգիչներից մեկի՝ Դիմա Բիլանի, երկրպագուներին գրեթե միշտ հետաքրքրել է, թե երբ է վերջապես ամուսնանալու իրենց սիրելի արտիստը: Եվ ահա այդքան սպասված հարսանյաց արարողությունը, բայց այս դեպքում՝ ոչ իրական, վերջապես կայացել է: Բանն այն է, որ օրերս Ղրիմում տեղի է ունեցել Բիլանի նոր տեսահոլովակի նկարահանման աշխատանքները, որում երգիչը հանդես է եկել փեսացուի կերպարով, իսկ հարսնացուին մարմնավորել է ռուս հայտնի դիզայներ Յուլիա Սարկիսովան:
Պետք է նշենք, որ վերջինիս կողմից տեղադրված լուսանկարները, որոնք արված են նկարահանման հրապարակում և որոնք բավական զգացմունքային են ստացվել, քննարկումների առիթ էին հանդիսացել: Լուսանկարներից մեկը դիզայները մակագրել էր. «Այո»:
Իսկ ահա Ղրիմում արված լուսանկարներից վերջինը, որը դիզայները ևս տեղադրել էր իր միկրոբլոգում, մակագրված էր հետևյալ կերպ.
«Շնորհակալ եմ Դիմա, դա անմոռանալի էր: Կկարոտեմ»,- գրել է դիզայները, որից հետո վերջնականապես վերջ է դրվել Դիմա Բիլանի և նրա սիրային կապի ու ամուսնության վերաբերյալ բոլոր խոսակցություններին: