▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիանա Գրիգորյանը երազում է պատմական ֆիլմ նկարահանել

esem.am -ը գրում է, որ ամիսներ առաջ համացանցում տարածվել էին խոսակցություններ, ըստ որոնց, Դիանա Գրիգորյանի «Հարազատ թշնամի» հեռուստասերիալը տարեվերջին կավարտվի:

«Հեռուստասերիալը դեռ շարունակվում է: Ինքս էլ չգիտեմ, թե այն երբ կավարտվի, քանի որ դա որոշում է հեռուստատեսության ղեկավարությունը»,- կայքի հետ զրույցում ասել է Դիանա Գրիգորյանն ու  հավելել է, որ սերիալը տարեվերջին ավարտելու խոսակցություններ իսկապես եղել են, սակայն երբ եկել է իրեն հստակ տեղեկություն տալու ժամանակը, ղեկավարությունն ասել է, որ «Հարազատ թշնամին» դեռ պետք է շարունակվի:

Ըստ սցենարիստի՝ ինքը մեծ հաճույքով պատմական ֆիլմ կնկարահաներ, սակայն գովազդատուները մտավախություններ ունեն և ներդրումներ չեն անում այդ ժանրի համար: «Շատ կցանկանայի պատմական ֆիլմ նկարահանել և, ինչու ոչ, ներակայացնել նաև արտերկրում, որոպեսզի բոլորը տեսնեն մեր փառահեղ պատմությունը, սակայն չունեմ դրա հնարավորությունը»,- ասել է Դիանան և հավելել, որ երազում է տարբեր ժանրերում ֆիլմեր նկարահանել:

Դիանա Գրիգորյանը շատ է ցանկանում նաև գեղարվեստական ֆիլմ նկարահանել:  «Գեղարվեստական ֆիլմ ասելով ես հասկանում եմ ժապավենի վրա նկարահանված ֆիլմը: Այսօր շատերը ֆիլմ են նկարահանում նույն տեխնիկայով, որով մենք սերիալ ենք նկարահանում և անունը դնում են գեղարվեստական ֆիլմ: Սակայն եթե նրա անունը գեղֆիլմ է, մյուսինը՝ սերիալ, չի նշանակում, որ երկրորդը որակապես զիջում է առաջինին»,- նշել է Դիանան:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее