wedding.am-ը գրում է. Ամբողջ աշխարհը քննարկում է հոլիվուդյան ամենացանկալի փեսացուներից մեկի՝ Լեոնադրո Դի Կապրիոյի և սկանդալային երգչուհի Ռիհաննայի սիրավեպը:
Աստղային զույգի հարաբերությունները բավականին արագ են զարգանում: Հայտնի է դարձել, որ Դի Կապրիոն պատրաստվում է ներկայանալ Ռիհաննայի ընտանիքին, իսկ զույգի երկրպագուները նկատել են, որ նրանց շատ ավելի հաճախ կարելի է տեսնել միասին:
Ռիհաննայի ընկերները ասում են, որ վերջինս խելագարի պես սիրահարվել է Դի Կապրիոյին: «Ռիհաննան երբեք նման խորհ զգացմունքներ չի ունեցել և իր ապագան տեսնում է հենց Լեոյի հետ: Նա իսկապես ցանկանում է ընտանիք կազմել»,-ասում են Ռիհաննայի ընկերները:
Իսկ այ Լեոյի շրջապատից ասում են, որ, ճիշտ է, նա սիրահարված է, սակայն ամուսնության մասին խոսք անգամ չկա: «Նա միշտ գերված է եղել Ռիհաննայով, սակայն ամուրի կյանքից հրաժարվել դեռևս չի շտապում»,-ասում են Լեոյի ընկերները:
Հայտնի է նաև դարձել, որ Ռիհաննան Դի Կապրիոյի հետ նկարահանվելու է նույն ֆիլմում: Նրանց հարաբերությունների մասին առաջին անգամ խոսեցին Ամանորին, երբ լոսանջլոսյան ակումբներից մեկում նրանց նկատել էին միասին Նոր տարին դիմավորելիս:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում