▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերժավայի Արկադ VS Սամվել Ալեքսանյան. кто круче

Վերջին օրերին Հայաստանի նման աղքատ երկրում տեղի ունեցավ երկու հարսանիք, որոնց մասին մի քանի օր խոսում էին բոլորը։ Հարսանիքներ, որոնց ծախսերը, եթե մտովի հաշվես, կհասկանաս, որ այդ գումարով Գյումրիում անօթևան մարդ չէր մնա։ Վստահ եմ, որ բոլորդ գիտեք՝ որտեղից աղքատ երկրում օլիգարխներին այդքան փող, դրա համար չեմ անդրադառնա հենց այդ թեմային, ինձ մեկ այլ բան է հետաքրքիր։ Ինչքան պետք է փողը, անունն ու պատիվը ավելի լինեն մարդու համար, որ քո սեփական երեխայի հարսանիքն անես ոչ թե հաշվի առնելով, թե ինչ նա կցանկանա ու ինչ է իրեն պետք, այլ թե ինչպես անես, որ բոլորը խոսեն։ Մեր օլիգարխների մոտ աշխարհահռչակ հարուստների կայֆերից է. ամեն մեկը փորձում է այնպիսի հարսանիք անել, որ իրենց հարսանիքի մասին ավելի շատ խոսեն, քան՝ մյուսի։ Ու այս ամեն ինչի մեջ շահում են արտասահմանյան աստղերը, որոնք միլիարդներ են աշխատում գեղցի մտածելակերպ ունեցող հայ հարուստների շնորհիվ։ Ես վստահ եմ, որ երկուսն էլ իրենց երեխաների հարսանիքները կազմակերպելիս մտածել են, թե ինչ անեն, որ ոչ մեկը չի արել ու ինչ անեն, որ իրենց նեղ շրջապատում մատով ցույց տան իրենց, այլ ոչ թե ինչպես անեն, որ իրենց երեխան այդ օրը իրեն լավ զգա ու ուրախանա։ Շատ վատ է, որ փողն  ու անունը ավելի շատ են գերադասում սեփական երեխայից։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ով է այս երկու օլիգարխներից ավելի հզոր, հարսանիքների մասին տեղեկատվությունը կարդալուց հետո կարող եք ինքներդ եզրակացություն անել։

Արամ Մանուկյան

Կարդացեք նաև՝ Տիմատիի ելույթը` Դերժավայի Արկադիի դստեր հարսանիքին

Տիմատիի ելույթը` Դերժավայի Արկադիի դստեր հարսանիքին от Asekose TV на Rutube.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее