ESem.am-ը գրում է. Դերասանուհի Նառա Դիլանյանը սիրառատ օր է ունեցել ամուսնու հետ: Նառան պատմել է, թե ինչպես են նշել Սիրո տոնն ու տրամադրել իր նոր ֆոտոշարքը:
Զույգը նախ գնացել է Սուրբ Սարգիս եկեղեցի, երեկոյան ռոմանտիկ ընթրիք ունեցել: «Ես Հովոյի համար անակնկալ ընթրիք էի պատրաստել՝ հետաքրքիր ուտեստներով: Մինչ ամուսնությունս նման տոներին սիրում էի մարդաշատ վայրեր գնալ, իսկ այժմ սիրում եմ լինել մեր տանը: Տանն ինձ համար ավելի հետաքրքիր է, հավանաբար, պատճառն այն է, որ երկուսով ենք»,- ասաց դերասանուհին, ում ամուսինը սպասք է նվիրել:
«Ես պարբերաբար փոխում եմ մեր տան ինտերիերը, այժմ այն փիրուզագույնի մեջ է, և Հովոն ինձ այդ երանգի սպասք է նվիրել, որը շատ գեղեցիկ էր»,- ասաց Նառան՝ նշելով, որ համաձայն չէ, թե տան տիկնոջը տոներին չպետք է նվիրել կենցաղային իրեր: