Դիտեք նաև՝
Երեկ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը լուսանկար է հրապարակել, որից հետո սկսել են ակտիվ քննարկումներն այն մասին, որ դերասանուհին սպասում է իր առաջնեկին, որի մասին վկայում է վերջինիս կլորացած փորիկը:
Լուրի իսկությունը ճշտելու համար Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց դերասանուհու հետ, ով ասաց, որ ցանկություն չունի խոսել այդ մասին:
«Ես չեմ ցանկանում խոսել այդ մասին, քանի որ կարծում եմ, որ երբ ժամանակը գա բոլորը կիմանան այդ մասին: Այժմ չեմ ցանկանում, որևէ մեկնաբանություն տալ»:
Այն հարցին, արդյո՞ ք առաջիկայում կլսենք նրանց ընտանիքի համալրման մասին, թե՞ այս պահին առաջին տեղում դերասանուհու կարիերան է, Նաիրան ասաց, որ կլսենք այն ժամանակ, երբ Աստված կամենա, իսկ երեխան և կարիերան համատեղելի են և մեկը մյուսին չեն խանգարի:
Կարդացեք նաև` Նաիրա Մովսիսյան. «Ցանկանում եմ երեխա ունենալ»
Հեղինակ` Անահիտ Հարությունյան