Դիտեք նաև՝
Starnews-ը գրել էր այն մասին, որ ըստ խոսակցությունների՝ դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը և դերասան Թելման Խաչատրյանը սիրավեպ ունեն: Խոսակցությունների պատճառ էր դարձել նաև այն, որ դերասանուհին ֆեյսբուքյան էջում իր և Թելմանի գրկախառնված լուսանկարը դարձրել էր գլխավոր նկար, որը հրապարակվել է առանց մեկնաբանությունների: Այս իրադարձության մեջ հատկանշանական էր այն փաստը, որ Ագնեսան հաճախ չի փոխում ֆեյսբուքյան հիմնական լուսանկարը, իսկ գործընկերների հետ այսպես գրկախառնված լուսանկար երբեք չի ունեցել:
Ի դեպ, կայքը չէր հաստատել նրանց սիրավեպի մասին լուրերը, ոչ էլ պնդել էր այդ սիրավեպի իրականություն լինելը: Մեկնաբանություն ստանալու նպատակով փորձել էին նույնիսկ կապ հաստատել դերասանուհու հետ, ինչը կայքին չէր հաջողվել:
Տեղեկության հրապարակումից հետո կայքը երբևէ չի ստացել որևէ նամակ, որով Ագնեսա Շահնազարյանը հերքում կպահանջեր, սակայն պարզ է դարձել, որ դերասանուհին հարցը որոշել է կարգավորել օրենքով՝ դիմելով դատարան:
Ցավոք սրտի դերասանուհին նույնիսկ դատական հայց ներկայացնելու գործընթացը չի կարողացել անթերի իրականացնել:
Կայքի հիմնադիր հանդիսացող «Մայ փեյջ» ընկերությունը դատարանից մի գրություն է ստացել, համաձայն որի՝ դերասանուհուն հետ է վերադարձվել իր հայցադիմումը՝ հայցադիմումում առկա թերությունների պատճառով: Դատարանի որոշումը դերասանուհին յոթ ժամկետում կարող է բողոքարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում