Դերասան Գնել Սարգսյանն, ով արդեն սիրված ու համակրելի է դարձել և նկարահանվել է «Վերջին ցանկություն», «Ուր է իմ տղամարդը», «Տիեզերքի գաղտնիքներ», «Անծանոթը» հեռուստասերիալներում, ArmStar.am-ի հետ հարցազրույցում բացահայտել է, թե «Անծանոթը» սերիալում ինչո՞ւ այդքան անսպասելի մահացավ Գնելի մարմնավորած հերոսը` Վահանը:
«Ես ընդհարում եմ ունեցել «Շանթ» հեռուստաընկերության աշխատակազմի անդամների հետ և, հավանաբար, նրանց հետ էլ երբեք չաշխատեմ, քանի դեռ այդ ընկերության ղեկավարությունում կան մարդիկ, ում հետ աշխատելը տհաճ է ինձ թե' պրոֆեսիոնալ, թե' մարդկային առումով: Եվ հենց այդ ընդհարումն էր պատճառը, որ մեր համագործակցությունը դադարեցվեց և այդքան հանկարծակի մահացավ Վահանը: Այդ հերոսը մահացավ, որովհետև ես չեմ գնացել նկարահանման, ինձ էլ չեն կանչել ու հիմա «Շանթի» հետ դատական գործընթաց ենք ծավալել իրար դեմ»,-պատմել է Գնել Սարգսյանը: