▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասան Պոնչոյի որդին հոր սպառնալիքների պատճառով ինքնասպանության փորձ է արել

 

Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Երևանի բնակիչ՝ 14-ամյա Գուրգեն Սիմոնյանի կողմից ինքնասպանության փորձ կատարելու փաստով։

Այս մասին գրում է shamshyan.com կայքը։  Ըստ տեղեկությունների՝ պատճառը եղել է երեխայի հոր՝ Վահագն Սիմոնյանի կողմից (ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Պահմտոցիի Պոնչո» մականվամբ) երեխային բազմիցս SMS հաղորդագրություններ գրելով վիրավորելը, սպառնալիքներ տալը։  

Հայրը մի քանի անգամ հայհոյախառն հեռախոսազանգեր է ունեցել երեխայի հետ, ինչն էլ նրա մոտ առաջացրել է լարվածություն, վախի զգացում, և օգոստոսի 22-ին երեխան մի քանի անգամ դանակով վնասել է ձեռքի ձախ դաստակը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее