▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասան ՆԱՐԵԿ ՂԱՓԼԱՆՅԱՆԸ բնակություն է հաստատել ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Նարեկ Ղափլանյանը տեւական ժամանակ է` ասպարեզում չի երևում,  նրա գործունեության մասին անդրադարձներ մամուլում չկան: Պարզվում է`  Նարեկը բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում:

-Հայաստանում են ծնողներս, դուստրը, ընկերներս… Կգամ-կգնամ, բայց երեւալու խնդիր չունեմ: Այստեղ աշխատանքային առումով շատ ավելի լավ եմ զգում,-bravo.am-ին տեղեկացրել է Նարեկ Ղափլանյանը` նշելով, որ հաջորդ տարի պատրաստվում է ֆիլմ նկարահանել,-Ես մասնագիտությամբ ռեժիսոր եմ եւ ուզում եմ իմ սեփական ֆիլմը նկարել:

Դերասան-ռեժիսորի խոսքով` այժմ փորձառություն է ձեռք բերում` ամերիկյան ֆիլմերի նկարահանման հրապարակում հետեւելով բոլոր աշխատանքներին:

Նարեկ Ղափլանյանը նաև ասել է, որ բացի  ռեժիսորական աշխատանքներում հմտանալուց, երաժշտություն է գրում արտասահմանյան ֆիլմերի համար, նաեւ US Armenia-ի նոր սերիալում նկարահանվելու առաջարկ է ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее