▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասան Հյու Ջեքմանի մոտ քաղցկեղ են հայտնաբերել

Դերասան Հյու ՋեՔմանը իր անձնական սոցիալական կայքում տեղադրել է մի լուսանկար, որտեղ խոշոր պլանով երևում է դերասանի դեմքը` բժշկական միջամտությամբ: Ինչպես հետո երկրպագուներին պարզ է դարձել, Հոլիվուդի ամենասեքսուալ տղամարդկանցից մեկի մոտ հայտնաբերվել է մաշկի քաղցկեղ:

«Կինս ինձ խորհուրդ տվեց ստուգել քթիս վրայի հետքերը…Ստուգելուց հետո ինձ մոտ հայտնաբերեցին մաշկի քաղցկեղ»,- գրել է դերասանը:

Բացի այդ, դերասանը բոլորին խորհուրդ է տվել ստուգման կուրս անցնել բժիշկների մոտ:

Դեռևս հայտնի չէ` հիվանդության, որ փուլում է գտնվում դերասանը, բայց պետք է հուսալ, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее