Երվանդ Ենգիբարյանի ողբերգական ավտովթարի գործով քննությունը մոտենում է իր ավարտին և այրդեն հայտնի է, որ դերասանը սթափ չի եղել ղեկին:
Ախր ես չեմ հասկանում, կտրականապես չեմ հասկանում մարդկանց, ովքեր քեֆները լավ մեքենա են վարում, որովհետև դա ինձ համար անպատասխանատվության գերագույն դրսևորումներից մեկն է:
Տարեկան հազարավոր մարդիկ են մահանում հենց այդ պատճառով, հազարավոր մարդիկ էլ մահանում են, որովհետև նման խելոքները լակում ու նստում են ղեկին և արդյունքում բացիի իրենց կյանքից, խլում են նաև անմեղ մարդկայանց կյանքեր, իսկ երբեմն էլ` խլելով կյանքերը, իրենք անվնաս են մնում:
Ենգիբարյանը գնաց սիրված ու մարդիկ կսկիծ ապրեցին, բայց արդյո՞ք ռեզոնանսը կլիներ նույն ձև, եթե նրա պատճառով էլի զոհեր լինեին...
Էհ, մահացողի հետևից կամ լավը, կամ էլ ոչինչ: Թերևս, մնում է հուսալ, որ նման ավտովթարների առուըմով իրոք զարհուրելի 2013 թվականը դաս կլինի ղմած քշելու սիրահարներին ու հետևություններ կարվեն: