▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեր Հովան ՀՀ քաղաքացիություն է ստացել

«Կարող եք ինձ խենթ համարել, բայց իրականացել է երազանքներիցս մեկը». այս խոսքերը ԴերՀովայինն են` պայմանավորված երգահանի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալով: bravo.am-ի հետ զրույցում Դեր Հովան, նույն ինքը` Հարություն Տեր-Հովակիմյանը, ասել է. «10 տարի է` Երեւանում եմ բնակվում ժամանակավոր կացության կարգավիճակով. համապատասխան փաստաթուղթ ունեի, բայց ժամկետը սպառվեց, ես էլ մտածեցի` ավելի ճիշտ կլինի արդեն անձնագիր ստանամ եւ 7 ամիս առաջ հայտ ներկայացրի»: 

Կանադայի Տորոնտո քաղաքում ծնված երգահան-գործիքավորողը մեզ հետ զրույցում նաեւ նշել է, որ այժմ իրեն Հայաստանի լիիրավ քաղաքացի է զգում. «Կկարողանամ մասնակցել ընտրություններին, օգտվել նախատեսված իրավունքներից»:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее