Ռուսաստանի քաղաքացիություն ստացած Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն Vanity Fair ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է մեռնել Ռուսաստանի համար:
«Պատրաստ եմ մեռնել Ռուսաստանի համար, քանի որ այստեղ մարդիկ ուժեղ են: Չեմ ցանկանում մահանալ հիմարի պես՝ ներկայիս Ֆրանսիայում», – ասել է դերասանը: Միաժամանակ Դեպարդյեն նշել է, որ երբեք իրեն ֆրանսիացի չի զգացել և չի կիսել այն արժեքները, որով իրեն դաստիարակել են:
«Ես ոչնչի չեմ հավատում, հատկապես ինձ։ Երբեմն գիշերը անկողնումս ուզում եմ հավերժ քնել»,-ասել է նա։
Ավելի վաղ, Կաննում Դեպարդյեն «սեր էր խոստովանել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Հիշեցնենք, որ Դեպարդյեն 2013թ. հունվարից Ռուսաստանի քաղաքացի է և հեռացել է Ֆրանսիայից հարկերի պատճառով, որովհետև չէր ցանկանում 65 տարեկան հասակում 87% հարկ վճարել: